Միջազգային Քաղաքական Բարի օր 

Մակրոնը Ֆրանսիայում արտակարգ տնտեսական դրություն է հայտարարել

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երկրում արտակարգ տնտեսական դրություն է հայտարարել: Նախագահը դա արել է իր ուղերձի ժամանակ, որը հեռարձակել է BFM-ը:

Մակրոնը պահանջել է, որ կառավարությունն ու խորհրդարանը փոխեն իրենց աշխատանքը՝ հավելելով, թե հասկանում է դեղին բաճկոնների զայրույթը:

«Պետք է աջակցություն ցուցաբերել տնտեսությանը, կրթությանը, այն երիտասարդությանը, որը ցանկանում է սովորել և ապրել ազատ»,-հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնը խոստացել է 2019 թվականի մինիմալ աշխատավարձը հասցնել 1000 եվրոյի:

Նույն շարքից