Հայաստան Քաղաքականություն 

«Ոսկերչական հաշվարկ». «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր պառլամենտում «Իմ քայլը» կունենա բացարձակ մեծամասնություն՝ 88 մանդատ, և ինչպես ասել է Նիկոլ Փաշինյանը՝ որևէ խնդիր չեն ունենա օրենսդրական նախագծեր ընդունելու առումով։

Հիշեցնենք․ կարևորագույն որոշումների՝ վարչապետի ընտրության, սահմանադրական փոփոխությունների, ռազմական դրության, պատերազմի հայտարարման համար անհրաժեշտ որակյալ մեծամասնության՝ 2/3-ի քվեն, այս պառլամենտի դեպքում՝ 66 ձայն։ Մի շարք կարևորագույն մարմինների՝ ԲԴԽ, գլխավոր դատախազ, ՄԻՊ ղեկավար ընտրվելու համար անհրաժեշտ է պատգամավորների 3/5-ի քվեն, այս պարագայում՝ մոտ 88 ձայն։ «Այնքան, որքան ունի «Իմ քայլը», ասել է թե՝ կատարվել է ոսկերչական հաշվարկ, չնայած իշխանությունների համար՝ ո՛չ «Լուսավորի», ո՛չ էլ ԲՀԿ-ի հետ կապված որևէ խնդիր չի կարող լինել՝ պակասող ձայները լրացնելու մասով»,- ասաց մեր զրուցակից սահմանադրագետը։

Իսկ հնարավո՞ր է առժամանակ հետո այդ մեծ կոնգլոմերատի՝ «Իմ քայլը»դաշինքի տրոհում տեղի ունենա, ինչպես, ասենք, եղավ 90-ականներին «Հանրապետություն» դաշինքի, հետագայում՝ կոալիցիաների, ապա՝ «Միասնություն» դաշինքի և Հանրապետական կուսակցության դեպքում, ինչն էլ կարող է նոր վարչապետի ընտրության հանգեցնել։ «Այդ հնարավորությունը զրոյական է․ հիշենք, որ վարչապետը ևս ընտրվում է պարզ մեծամասնությամբ՝ նախկին պառլամենտում 53, այժմյան պառլամենտում՝ 66 ձայնով։ Եվ ապա՝ եթե անգամ «Իմ քայլը» տրոհվի, ապա դուրս եկած պատգամավորներն այլ ֆրակցիա մտնել չեն կարող, կարող են դառնալ միայն անկախ պատգամավորներ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից