Բարի օր Հասարակություն 

Թող Հայաստանը մնա հայկական. Կիսելյով

analitik.am

«Россия сегодня»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը խոսել է Կովկասում տեղի ունեցող քաղաքական գործընթացների մասին: Այս մասին հայտնում է rusarminfo-ն:

«Ես կարծում եմ, որ Կովկասը պետք է ինքնուրույն տնօրինի իր ճակատագիրը: Թող Ադրբեջանը մնա ադրբեջանական, Հայաստանը՝ հայկական, Վրաստանը՝ վրացական: Թող ամեն ինչ մնա բալանսավորված»,-ասել է լրագրողը «Киселев VS Zlobin» գրքի շնորհանդեսի ժամանակ:

Լրագրողը նաև նշել է, որ բազմաբևեռություն ենթադրող ռուսական քաղաքականությունը համահունչ է կովկասյան տարածաշրջանի համար:

Նույն շարքից