Բարի օր Հասարակություն 

Հորս քառասունքը չլրացած, Մանվելի ախպոր տղերքը զենքը պահեցին վրաս. Քոչարյանի «պուբլիչնի» հայտարարությունը

analitik.am

1995 թվականի սեպտեմբերին հայրս մահացավ, քառասունքը չլրացած, Մանվելի ախպոր տղերքը եկան զենքը պահեցին վրաս, ասեցին վաուչերները ստորագրիր, նվիրիր մեզ: Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ խոսելով Հայաստանում հնարավոր նոր սեփականության վերաբաշխման մասին և հայտարարելով, որ երբեք այդ մասին չի ասել, իսկ հիմա «պուբլիչնի» ասում է:

Քոչարյանը նշեց, որ որևէ մեկին չի դիմելու, սակայն եթե դիմի ու այդ սեփականությունը վերադարձնեն իրեն, դա կլինի վերաբաշխո՞ւմ, թե արդարության վերականգնում. «Եթե ասում եք վերաբաշխում, հարց եմ տալիս, ի՞նչ է դա»:

Իր հերթին նախկին ՄԻՊ Հրանուշ Խառատյանը նշեց՝ եթե ինչ-որ միջոցներ վերադարձվեն բյուջե, դա սեփականության վերաբաշխում չի լինի, դա ինչ-որ չափով երկրում տեսական կյանքի կարգավորման գործընթաց է: Նրա խոսքերով, պետք է արագ որոշվի, թե նախկինում ինչ է խլվել ինչ-որ մարդկանց կողմից, պետք է փորձ արվի լուծել այդ հարցերը:

Նույն շարքից