Հայաստան Քաղաքականություն 

Իմ քայլը դաշինքի թեկնածուների մեջ կան մանկամիտներ, որոնք կարող են պարծենալ. Կարեն Քոչարյան

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, խոսելով Իմ քայլը դաշինքի նորընտիր պատգամավորների մասին, ովքեր պարծենում են իրենց ստացած ձայներով, նշեց, որ այնտեղ կան մանկամիտներ, որոնք կարող են պարծենալ, սակայն, եթե պարզապես շնորհակալություն են հայտնում, դա նորմալ մարդկային զգացմունք է. «Պարզ է, որ այդ ձայների ճնշող մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանինն են: Բայց դա կապ չունի, մարդու անվան կողքն են նշում արել, այդ մարդուն են ընտրել»:

«Իսկ ինչ վերաբերում է պարծենալուն, թող գնան նայեն, թե մեկ տարի առաջ ինչքան են հավաքել Հանրապետականները: Ռեյտինգայինը պետք է վերացնել»,-հավելեց Քոչարյանը:

Հիշեցնենք, որ նոր խորհրդարանում Փաշինյանի Իմ քայլը դաշինքը նախնական հաշվարկներով ունենալու է 88 պատգամավոր:

Նախկին ՄԻՊ Հրանուշ Խառատյանն իր հերթին կարծում է, որ առաջիկա 6-7 ամիսների ընթացքում խորհրդարանում վերադասավորում է լինելու, դա լինելու է հենց ՔՊ-ի ներսում: Խառատյանի խոսքերով, հնարավոր է, որ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն դառնան շատ ավելի պռոՔՊ-ական, քան՝ շատ ՔՊ-ականներ:

Նույն շարքից