Հայաստան Քաղաքականություն 

Իմ քայլը դաշինքին կարող է սպառնալ Հանրապետականի ճակատագիրը

analitik.am

Իմ քայլը պարտավոր է իր բոլոր միջոցներով բավարարել իրեն ձայն տվողների սպասելիքները, եթե դա չարվեց, կլինի նոր շարժման ալիք, կլինի այլ ղեկավար ու նրանք նույն անկումը կապրեն, ինչն ապրեց Հանրապետականը: Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Ադիբեկյանի խոսքերով, նախկին իշխանությունների այսքան տարիների ընթացքում արվածը չգնահատվեց հասարակության կողմից. «Մի օրինակ բերեմ: Քոչարյանի օրոք մեր բյուջեն 5 անգամ աճեց, ՀՆԱ-ն՝ մոտ երեք անգամ՝ հասնելով 15 միլիարդ դոլարի: Կարող է՝ սխալներ են արել, սակայն պետք է արժանիքներն էլ գնահատել»:

Ադիբեկյանը նշեց, որ հիմա Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե ինքն արդարության, ազնվության ուժի կրողն է Հայաստանում. ««Քաջ Նազար» հեքիաթը միայն հայերն ունեն: Փաշինյանը պարտավոր է իր ընտրողների սպասելիքները բավարարել»:

Նույն շարքից