Հասարակություն Ռազմական 

Տեղի է ունեցել դասընթացները հաջողությամբ ավարտած ՀՀ ԱԻՆ աշխատակիցներին հավաստագրեր հանձնելու արարողությունը

analitik.am

Դեկտեմբերի 10-ին Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնում տեղի է ունեցել հումանիտար ականզերծման տեսական և գործնական, չպայթած զինամթերքի հայտնաբերման և ոչնչացման տեսական դասընթացները հաջողությամբ ավարտած ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին հավաստագրեր հանձնելու արարողությունը:

Դասընթացի մասնակիցներին ողջունել և շնորհավորել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը և ՀՀ արտակարգիրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ովքեր կարևորել են մի շարք ուղղություններով երկու գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունն ու նմանօրինակ դասընթացների շարունակականությունը՝ առաջադրված խնդիրներն առավել արդյունավետ կատարելու նպատակով:

Նույն շարքից