Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը հակաիրանական դավադրություն է իրականացնում. Արամ Հարությունյան

analitik.am

Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում: Այսօր՝ դեկտեմբերի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արամ Հարությունյանը՝ հավելելով, որ Մարտի 1-ի գործով ժամանակին դատապարտված Նիկոլ Փաշինյանն իր կենսագրության այդ էջը մաքրելու ցանկություն ունի:

Բացի դրանից, Հարությունյանի խոսքերով, Փաշինյանը իրականացնում է հակառուսական և հակաիրանական դավադրություն, ինչին կարող են խանգարել միայն նախկին իշխանությունները. «Նա խորհրդարանը ցրեց, իսկ Քոչարյանի նկատմամբ սկսեց քաղաքական հետաապնդում իրականացնել: Ի դեպ, օրերը հաշվված էր: Ես կանխատեսել էի, որ հենց քարոզարշավի ժամանակ է կալանավորման օրը ֆիքսելու: Ամբողջն արվեց հենց քարոզարշավի ընթացքում, իսկ կալանավորումը տեղի ունեցավ քարոզարշավի վերջին օրը:

«Ագզային համաձայնություն» կուսակցության նախագահը կարծում է, որ օրեր առաջ հրապարակված գաղտնալսումները վկայում են այն մասին, որ ամեն ինչ կատարվել է հենց Նիկոլ Փաշինյանի պատվերով. «Սա քաղաքական հետաապնդում է, մեղադրանքը շինծու է: Փաստորեն նրանք մարդուն այն գլխից ունեցել են թիրախի տակ, իսկ հետո հոդվածը գտան ու շինծու մեղադրանք առաջադրվեց: Սա Նիկոլ Փաշինյանի ծրագրում կար»:

Նույն շարքից