Հասարակություն 

Իմ քայլը դաշինքը որոշել է հետևել Տարոն Սիմոնյանի օրինակին

analitik.am

Իմ քայլը դաշինքը որոշել է դեկտեմբերի 15-ին շաբաթօրյակ անել ու տարածքը մաքրել նախընտրական պաստառներից: Այս մասին հայտնում է դաշինքի անդամ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զառա Բաթոյանը:

«Դեկտեմբերի 15-ին իմ նախընտրական շտաբը շաբաթօրյակ է կազմակերպելու՝ նախընտրական պաստառներից տարածքը մաքրելու համար։ Ցանկացողները կարող են միանալ մեր Դրիմ թիմին»,-գրել է Բաթոյանը:

Հիշեցնենք, որ դեռ դեկտեմբերի 8-ին՝ լռության օրը, ԼՀԿ անդամ Տարոն Սիմոնյանը, ով կլինի նոր խորհրդարանի պատգամավորներից մեկը, իր թիմի հետ կազմակերպել և իրականացրել էր իր պաստառները հեռացնելու աշխատանքը:

Նույն շարքից