Բարի օր Քաղաքականություն 

Եթե Սաակաշվիլիին նահանգապետ նշանակեցին, Փաշինյանին գյուղապետ էլ չեն տա. Հարությունյան

analitik.am

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը կարծում է, որ կա մարդկանց խումբ, որոնք Ռոբերտ Քոչարյանի ու Մարտի 1-ի մասին ունեն հստակ կարծիք, և անկախ դատավճռից, գիտեն, որ վերջինս մեղավոր չէ:

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Հարությունյանը նշեց, որ Քոչարյանին Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրել նշանակում է թքել այդ հոդվածի վրա. «Ես վստահ եմ, որ գործը երկար չի տևելու: ՄԻԵԴ-ում մի քանի ամսվա մեջ շատ արագ կքննարկեն այդ հարցը: Էլ չեմ ասում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էլ շատ կարճ է տևելու: Սակայն պետք չէ սպասել Փաշինյանի գնալուն, նա մի օր կարող է գնալ, ու մենք չգտնենք նրան: Եթե Սաակաշվիլին մի տեղ դարձավ նահանգապետ, Փաշինյանին գյուղապետ էլ չեն տա: Ինձ համար այս իշխանության օրերը հաշվված են»:

Հարությունյանը կարծում է՝ մարդիկ այնքան էին ատում Սերժ Սարգսյանին, որ դա շփոթեցին Նիկոլ Փաշինյանին սիրելու հետ:

Նույն շարքից