Քաղաքական Միջազգային 

Էրդողանն ինձ 6 օրը մեկ է Հիտլեր անվանում. Իսրայելի վարչապետ. ermenihaber

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն յուրահատուկ մոտեցմամբ է գնահատել թուրք-իսրայելական հարաբերությունների ընթացիկ վիճակը։  Նա այդ հարաբերությունները կապել է Էրդողանի հռետորաբանության փոփոխությունների հետ։

Ինչպես թվիթերյան իր միկրոբլոգում գրում է «Haaretz» թերթի թղթակից Բարաք Ռավիդը, Նեթանյահուն այդ մասին խոսել է Իսրայելի դեսպանների հետ անցկացված հանդիպման ժամանակ։

«Թուրքիայի հետ մեր հարաբերություններում որոշակի «դրական առաջընթաց» կա․ Էրդողանն արդեն ոչ թե երկու օրը մեկ է ինձ Հիտլեր անվանում, այլ վեց օրը մեկ», - նկատել է տվել Իսրայելի վարչապետը։

Աղբյուր`    Cumhuriyet

 

Նույն շարքից