Հայաստան Քաղաքականություն 

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մի քանի ձայն էր ավել ստացել Մենուա Հարությունյանից

analitik.am

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀԿ «կենտրոնական հարձակվող» Մենուա Հարությունյանը ստացել է 353 ձայն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում փաստում է քաղաքական վերլուծաբան Արմեն Վարդանյանը:

Վարդանյանն իր տարակուսանք է հայտնում այն մարդկանց պահվածքի մասով, ովքեր ծաղրում են վերջինիս այդքան ձայն ստանալու համար: Վերլուծաբանի խոսքերով, Հարությունյանն իր աչքի լույսը չէ, սակայն նշյալ մարդկանց վարքն առնվազն անհասկանալի է:

Նման մարդկանց Վարդանյանը խորհուրդ է տալիս նայել, թե որքան ձայն են ստացել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուները, ովքեր այսօր առաջատար դիրքերում են, սակայն անցած տարի մի քանի հարյուր ձայն են ստացել: Որպես օրինակ նշվում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի անունը, ով անցած տարի ստացել էր 383 ձայն, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ստացել էր 373 ձայն, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ 420 ձայն: Իսկ այս տարի նրանք ստացել են տասնյակ հազարավոր ձայներ:

Նույն շարքից