Հասարակություն 

Ուսապարկով տղան քայլում էր Երևանում. Ժիրինովսկին գովել է Նիկոլ Փաշինյանին

analitik.am

ՌԴ պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին խորհրդարանում իր ելույթի ժամանակ խոսել է Հայաստանում ապրիլ-մայիսին տեղի ունեցած իրադարձությունների մասին, փոխանցում է rusarminfo-ն:

«Նայեք, հայերն ամբողջ աշխարհին օրինակ ցույց տվեցին: Ուսապարկով տղան քայլում էր Երևանի փողոցներում, և խորհրդարանում նոր ուժեր են: Հին իշխանություններից որևէ բան չմնաց, որովհետև կա նոր մոտեցում, նոր մարդիկ: Իսկ պարտվողները նրանք էին, ովքեր այնտեղ նստած էին՝ պահպանողականները, հին կոմունիստները»,-ասել է Ժիրինովսկին՝ հավելելով, որ Փաշինյանը, ի տարբերություն նախկին էլիտայի ներկայացուցիչների, գնաց մարդկանց մոտ, լսեց նրանց, խոսեց նրանց լեզվով:

Նույն շարքից