Time ամսագիրը տարվա մարդ է ճանաչել սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիին: Որոշումը հրապարակել է նաև NBC հեռուստաընկերությունը:
Հիշեցնենք, որ Խաշոգջին սպանվեց այս տարի հոկտեմբերի 2-ին: Ամերիկյան հատուկ ծառայությունները պնդում են, որ սպանությունը պատվիրել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը: