Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ժամանել է Բեռլին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների համար, սակայն հանդիպման սկզբում տեղի է ունեցել տարօրինակ միջադեպ։ Մեքենայի դուռը, որում գտնվում էր քաղաքական գործիչը, արգելափակվել է։ Տեսանյութը հրապարակել է «The Sun»-ը, որտեղ երևում է, թե ինչպես վարչապետը, մոտ 15 վայրկյան չի կարողանում դուրս գալ մեքենայից։
Այնուամենայնիվ, մեքենայի դուռը բացվել է և Մեյը կարողացել է դուրս գալ։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպել են, որպեսզի քննարկեն Բրեքսիտի հետ կապված հարցեր: