Հասարակություն Միջազգային 

Փարիզի Հաղթական կամարը կրկին կբացվի դեկտեմբերի 12-ից

analitik.am

Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Հաղթական կամարը, որը վնասվել է տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ, զբոսաշրջիկների համար կրկին կբացվի դեկտեմբերի 12-ին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ազգային հուշարձանների կենտրոնի ղեկավար Ֆիլիպ Բելավալը:

«Հաղթական կամարը կբացվի չորեքշաբթի և կաշխատի սովորական ռեժիմով»,-թվիթերյան իր էջում գրել է Բելավալը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում բողոքի ակցիները մեկնարկել են նոյեմբերի 17-ից: Ակցիայի մասնակիցները նախ բողոքում եին բենզինի թանկացման դեմ, սակայն ավելի ուշ նրանք սկսեցին պահանջել նաև կառավարության հրաժարականը։

Նույն շարքից