Ստրասբուրգի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում կա 3 զոհ: Այս մասին հայտնում է France Info-ն՝ հավելելով, որ հանցագործը կարողացել է դեպքի վայրից դիմել փախուստի գողացած տաքսիով:
Տաքսու վարորդը չի տուժել, նա արդեն ցուցմունք է տվել ոստիկանությունում: Վերջինիս խոսքերով, հրաձիգը վիրավոր է եղել: Հանցագործի գտնվելու վայրը հայտնի չէ:
Հրաձիգին որոնում է ավելի քան 600 իրավապահ: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն արդեն իր ցավակցություններն է հայտնել զոհերի հարազատներին: