Հասարակություն 

Փրկարարները 31-ամյա Կ. Մ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

analitik.am

Դեկտեմբերի 11-ին, ժամը 23:40-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի տանիքում մոտ 30 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները Կ. Մ.-ի (ծնված 1987 թ.) դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Նույն շարքից