Գլխավոր Տնտեսություն 

Փաշինյանի ձախողումն աղետ է լինելու ողջ հայ ժողովրդի համար. պետք է օգնել նրան. Ռուբեն Վարդանյան

analitik.am

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձությունները և դրանց հնարավոր ազդեցությունը Հայաստանի հետագա զարգացման վրա: Այս մասին հայտնում է rusarminfo-ն։

«Մեծ թվով մարտահրավերներ կան երկրում, պետք է բարեփոխումներ իրականացնել բոլոր ոլորտներում: Նրան շատ բարդ աշխատանք է սպասվում: Սակայն մենք բոլորս պետք է օգնենք նրան, քանի որ նրա ձախողումն իրական աղետ է լինելու ողջ հայ ժողովրդի համար, ով լուրջ մանդատ է տվել Փաշինյանին և մեծ սպասելիքներ ունի: Նա փորձ չունի տնտեսության ոլորտում, սակայն կարող է իր շուրջ հավաքել պրոֆեսիոնալների: Մենք շանս կունենանք»,-ասել է Վարդանյանը «Deutch Wele»-ի հետ զրույցում:

Ինչ վերաբերում է Հայաստանի համար Ռուսաստանի դերին, Վարդանյանը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ հայկական ապրանքների գլխավոր շուկան, որոնք մրցունակ չեն լինի եվրոպական շուկայում:

Նույն շարքից