Հասարակություն 

Սերժի Վաչոն կմնա կալանավորված

analitik.am

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ  Վաչագան Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը: Այս մասին հայտնում է  «Արմենպրես»-ը՝ հղում անելով Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանին:

Նրա խոսքով` որպես գրավ առաջարկվել էր 5 մլն դրամից սկսած:

«Այսօր ժամը 16:00-ին դատարանը քննելու է կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը»,- ասել է Ղազարյանի պաշտպանը:

 

Նույն շարքից