Միջազգային Քաղաքականություն 

Պարոն Պուտին, սա պատերազմ է, կատակ չէ. Պյոտր Պորոշենկո

analitik.am

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Fox News-ի հետ հարցազրույցի ժամանակ մեկնաբանել է ռուսական ուժերի կողմից Կերչի նեղուցում ուկրաինացի զինվորականներին ձերբակալելը:

«Պարոն Պուտին, սա ագրեսիա է, սա պատերազմ է: Սա կատակ չէ, միջադեպ չէ, ճգնաժամ չէ»,-հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

«Ձեր բանակը հարձակում է գործել ուկրաինական ռազմական նավի վրա՝ դա անելով միջազգային ջրերում»,-հավելել է նա:

Հիշեցնենք, որ վերոնշյալ միջադեպը տեղի ունեցավ նոյեմբերի 25-ին: Մոսկվան պնդում է, որ ուկրաինական նավերը և ուկրաինացի զինվորականները կալանավորվել են, քանի որ անօրինական կերպով հատել են ռուս-ուկրաինական սահմանն ու շարժվել դեպի Ղրիմ:

Նույն շարքից