Հասարակություն 

Marriott-ի վրա հարձակման ետևում կանգնած են չինացի հաքերները. The New York Times

analitik.am

Ամբողջ աշխարհում Marriott International Inc ցանցի հյուրանոցների վրա կատարված հաքերային հարձակման հետևում, որի արդյունքում ավելի քան 500 միլիոն մարդու տվյալների արտահոսք եղավ, կանգնած են չինացի հաքերները: Այս մասին գրում է The New York Times-ը:

Պարբերականի տեղեկություններով, հաքերներն աշխատել են Չինաստանի պետական անվտանգության նախարարության համար:

Վերոնշյալ հարձակման մասին հայտնի դարձավ նոյեմբերի վերջին: Արտահոսք եղել է հյուրանոցային ցանցի այցելուների անձնագրային համարների, հեռախոսային համարների, էլեկտրոնային փոստերի, ծննդյան տարեթվերի մասով: Հնարավոր է, որ որոշ տուժողների մասով արտահոսք է եղել նաև բանկային հաշիվների հարցում, չնայած այս փաստը հաստատված չէ:

Ենթադրվում է, որ հաքերները վերոնշյալ ինֆորմացիային տիրապետել են 2014 թվականից:

Ընկերությունը փոխհատուցում է բոլոր ծախսերը:

Նույն շարքից