Հասարակություն 

Դպրոցների հարցերն էլ է վարչապետը լուծում. Փաշինյանը հասել է Չարենցավան

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Չարենցավանի թիվ 3 դպրոց, որտեղ արդեն երկար ժամանակ է դասադուլ է հայտարարված: Վարչապետը Չարեցավան է հասել կոնկրետ այդ հարցին լուծում տալու համար:

Չարենցավանի թիվ 3 դպրոցի աշակերտների ծնողներն արդեն մեկ ամիս է բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ  դպրոցի նոր տնօրենի՝ պահանջելով նախկին տնօրեն Լուսինե Կարապետյանի վերադարձը:

Հիշեցնենք, որ քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը չարենցավանցիներին խոստացել էր ակցայի մասնակիցներին լուծում տալ հարցին:

Նույն շարքից