Գլխավոր Հասարակություն 

Դատարանում վիճեցին սպանված ոստիկանների կանայք և Սասան ծռերի աջակիցները

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Սասնա ծռեր խմբի դատական նիստի ժամանակի միջադեպ տեղի ունեցով սպանված ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի կնոջ՝ Արփինե Թումասյան-Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի կնոջ՝ Հասմիկ Ոսկանյանի՝ մի կողմից ու խմբի աջակիցների միջև՝ մյուս կողմից:

Լրագրողների հետ զրույցում տիկին Արփինեն, ով վստահ է, որ իր ամուսնուն սպանել են խմբի անդամները, հայտարարեց, որ մինչև վերջ պայքարելու է, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Նա նշեց, որ մինչև հիմա լռել է, սակայն այլևս չի կարող, քանի որ Սասնա ծռեր խմբի աջակիցները վիրավորում են իրենց. «Եթե ոստիկանները կլինեն մեղավորները, ավելի դաժան ձևի նրանց դեմ կլինեմ»:

Ինչ վերաբերում է համաներմանը՝ տիկին Արփինեն և տիկին Հասմիկը հայտարարեցին՝ իրենք համաձայն չեն, որ խմբի անդամների վրա համաներում տարածվի:

Հիշեցնենք, որ Հայաստանում տեղի ունեցած համաներումը խմբի որոշ անդամների վրա տարածվելու է միայն այն դեպքում, եթե զոհերի հարազատները տան իրենց համաձայնությունը:

Սպանված ոստիկանների կանանց համար անհասկանալի է նաև այն, որ հիմա խմբի անդամներին ազատ են արձակել. «Եթե մեր խոսքն է անցնելու, մենք չենք ուզում: Ես չեմ կարող իմ երկու տարեկան տղայի հետ քայլեմ, ինքն իր 20 տարեկան տղայի հետ անցնի, ես նայեմ ու կանտուզիա ստանամ: Սա խեղկատակություն է, ծիծաղելի է նույնիսկ նրանց բանտերից ազատ արձակելը: Նրանք պետք է բանտում լինեն, նրանց կանայք պետք է իրենց ամուսիններին ճաղերի ետևում տեսնեն, որ հասկանան, թե ոնց ենք մենք մղկտում: Իսկ ընտրությունների ժամանակ ես անգամ մոմ եմ վառել, որ նրանք չանցնեն խորհրդարան, ո՞ր մի խելացի հայ մարդը նրանց ձայն կտար»:

Նույն շարքից