ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս երկու ամսով: Այս մասին քիչ առաջ հայտարարեց Գրիգորյանի փաստաբաններից Արսեն Մկրտչյանը:
Մկրտչյանը հայտարարեց, որ դատավոր Մարինե Մելքոնյանը դատարանը դարձրել է ՀՔԾ մասնաճյուղ և հաջողությամբ իրականացնում է իր գործը:
Փաստաբանը հայտնեց, որ դատական նիստին գեներալը չի մասնակցել՝ հավելելով, որ վարույթ իրականացնող մարմինն առաջնորդվում է «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով:
Փաստաբանը նաև հիշեցրեց, որ Արցախի հերոսը երեկ տեղի ունեցած նիստի ժամանակ ինքնազգացողության հետ խնդիրներ է ունեցել, շտապօգնություն են հրավիրել՝ հավելելով, որ վերջինս ունի այնպիսի հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ: