Միջազգային Քաղաքականություն 

Մոսկվան պատասխանել է պատերազմի մասին Պորոշենկոյի հայտարարությանը

analitik.am

Պաշտոնական Մոսկվան արձագանքել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարությանը, ով նշել էր, որ Կերչի նեղուցում տեղի ունեցածն ագրեսիա է, պատերազմ, ոչ թե միջադեպ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը նշել է, որ համաձայն չէ նման ձևակերպման հետ:

«Մենք համաձայն չենք նման ձևակերպման հետ: Եղել է Ուկրաինայի կողմից սադրանք և Ռուսաստանի պետական սահմանների կոպտագույն խախտում: Իսկ Կիևը փորձում է իրավիճակն օգտագործել իր նպատակների համար: Մենք անզեն աչքով տեսնում ենք, թե ինչպես են ուկրաինական իշխանությունները տեղի ունեցածն օգտագործում քարոզարշավի համար՝ Ռուսաստանը ներկայացնելով որպես թշնամի՝ նպատակ ունենալով հասնել ներքաղաքական հարցեր լուծմանը»,-ասել է Պեսկովը:

Նույն շարքից