Հասարակություն Բարի օր 

Ձերբակալվել են ստրասբուրգյան հրաձիգի եղբայրները

Ստրասբուրգում 3 մարդու կյանք խլած հրաձգության կասկածյալի երկու եղբայրները ձերբակալված են: Այս մասին հայտնում է  Le Figaro-ն:

Ավելի վաղ հայտնվում էր, որ կապված ողբերգական միջադեպի հետ, ձերբակալվել է 5 մարդ:

Հրաձգությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ին երեկոյան սուրբծննդյան տոնավաճառի ժամանակ, քաղաքի կենտրոնում: Վերջին տեղեկություններով, զոհերի թիվը հասնում է 3-ի, վիրավորների՝ 14-ի: Հրաձգության մեջ կասկածվողը եղել է ոստիկանության ուշադրության կենտրոնում, նախկինում ևս հանցագործություններ է կատարել է, որոնք սակայն կապ չեն ունեցել ահաբեկչության հետ:

Նույն շարքից