Բարի օր Հասարակություն 

Աշակերտները չեն պատրաստվում կատարել Փաշինյանի հորդորն ու գնալու են մինչև վերջ

analitik.am

Չարենցավանի թիվ 3 դպրոցում կրքերը չեն հանդարտվում: Արդեն ավելի քան մեկ ամիս է այստեղ դասադուլներ են: Ակցիայի կազմակերպիչները պահանջում են հեռացնել նոր տնօրենին և վերադարձնել նախկին տնօրեն Լուսինե Կարապետյանին:

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, դպրոց էր գնացել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ով դեռ նոյեմբերի 30-ին քարոզարշավի ժամանակ խոստացել էր լուծել հարցը:

Դպրոցի անձնակազմի հետ հանդիպումից հետո Փաշինյանը կոչով դիմեց աշակերտներին՝ հորդորելով ներկայանալ դասերին, չխանգարել դպրոցի նորմալ աշխատանքին՝ հավելելով, որ չի կարող վերադարձնել հին տնօրենին, քանի որ տնօրենի ընտրությունը կատարվում է մրցույթով: Սակայն աշակերտները չեն պատրաստվում կատարել Փաշինյանի խնդրանքը, նրանք որոշել են պայքարել մինչև վերջ:

Աշակերտները հայտարարում են, որ իրենց դպրոցում երբեք կաշառք չի եղել, իրենց տնօրենը լավագույնն է եղել, իսկ հիմա լավագույն ուսուցիչները հեռանում են դպրոցից: Աշակերտները չեն պատրաստվում նահանջել:

Նույն շարքից