Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը հայտարարել է, որ 30 օրում Սիրիան կմաքրի ահաբեկիչներից

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 30 օրվա ընթացքում ԻՊ-ը դուրս է մղվելու Սիրիայի այն տարածքներից, որոնք գտնվում են իր վերահսկողության տակ: Այս մասին տեղեկացնում է Yeni Safak-ը:

Թրամփի խոսքերով, ամերիկյան իշխանությունները լուրջ աշխատանք են կատարել Սիրիայում և Իրաքում ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում. «Արդեն հիմա նրանց թիվը շատ փոքր է այդ տարածաշրջանում: Առաջիկա 30 օրվա ընթացքում ոչ մի ահաբեկիչ չի մնա այնտեղ»,-ասել է Թրամփը:

Համապատասխան հայտարարությունն ԱՄՆ նախագահն արել է Սիրիայում և Իրաքում ցեղասպանության զոհերին օգնություն տրամադրելու վերաբերյալ փաստաթղթի ստորագրման ժամանակ:

 

Նույն շարքից