Հասարակություն 

Որոշել են Արարատը մաքրել պաստառներից

analitik.am

Հարգելի՛ քաղաքացիներ, ԱԺ արտահերթ ընտրություններից հետո մարզի բոլոր համայնքներում դեռևս փակցված են մնում քաղաքական ուժերի և ռեյտինգային թեկնածուների նախընտրական պաստառները, ուստի ես՝ իմ նախընտրական շտաբների անդամների հետ, նախաձեռնել եմ մաքրել մարզի համայնքներում փակցված նախընտրական պաստառները։

Կոչ եմ անում մյուս քաղաքական ուժերին և թեկնածուներին միանալ այս նախաձեռնությանը՝ միասին իրականացնելու ակցիան։

Այս մասին հայտարարություն է տարածել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ նշելով, որ անձամբ մասնակցելու է շաբաթօրյակին:

Նույն շարքից