Իրավական Հասարակություն 

Արմեն Գևորգյանին երեք նոր մեղադրանք է առաջադրվել

analitik.am

Դեկտեմբերի 11-ին վարույթ իրականացնող մարմնի կողմից ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը լրացվել է, փոփոխվել է, առաջադրվել է նոր մեղադրանք: Այս մասին Ազատության հետ զրույցում հայտարարել է Գևորգյանի փաստաբաններից Էրիկ Ալեքսանյանը՝ հիշեցնելով, որ դեռ օգոստոսին նախկին փոխվարչապետին մեղադրանք էր առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու հոդվածով:

Հիմա Գևորգյանին արդեն մեղադրում են նաև Սահմանադրական կարգի տապալմանն օժանադակելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում էր Գևորգյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը, սակայն դատական նիստը հետաձգվեց և շարունակվելու է վաղը:

Գևորգյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Նույն շարքից