Հասարակություն 

Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. Տուժած կա

analitik.am

Դեկտեմբերի 12-ին, ժամը 11:59-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Գ. Հ.-ն հոսպիտալացվել է Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:20-ին, մարվել՝ 12:22-ին:

Երևան-Մեղրի ավտոճանապարհի 57-րդ կմ-ին այրվել է «Mercedes» մակնիշի (վարորդը՝ Գ. Հ., ծնված 1988 թ.) ավտոմեքենայի սրահը՝ ամբողջությամբ:

Նույն շարքից