Գլխավոր Քաղաքականություն 

Արցախի հարցում ԲՀԿ-ի մոտեցումը տարբերվում է մյուսների մոտեցումներից

analitik.am

Խորհրդարան անցած ուժերը հենց այսօրվանից պետք է սկսեն իրենց աշխատանքը՝ կյանքի կոչելով իրենց խոստումները, իսկ հանրությունը, ինչպես իր ձայնը վստահեց նոր իշխանություններին, նույն խանդավառությամբ էլ պետք է շարունակի պահանջատեր լինել։ Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Թևան Պողոսյանը՝ նշելով, որ քաղաքական գործիչներն այսօր պետք է գիտակցեն, որ չեն կարող անել այն, ինչ ուզում են, այլ պետք է կյանքի կոչեն այն ծրագրերը, որոնց համար արժանացել են հանրության քվեին. «Պետք է լինի ոչ միայն քաղաքական ու տնտեսական հեղափոխություն, այլ փոփոխություններ պետք է լինեն նաև մարդկանց գլուխներում: Քաղաքացիները պետք է որոշեն, թե ինչպիսի քաղաքացի են ցանկանում լինել՝ պահանջատե՞ր, ազնի՞վ, արդա՞ր, հարկեր վճարո՞ղ, թե՝ ոչ»:

Խոսելով մասնավորապես խորհրդարանական դիվանագիտության մասին՝ Պողոսյանը կարծիք հայտնեց, որ շատերը նոր են լինելու և հնարավոր է, որ չունենանք նախկին պատրաստվածություն ունեցող ներկայացուցիչներ, ովքեր կիմանան բոլոր նրբությունները. «Կարևոր է հասկանալ՝ պատրաստ է լինելու արդյո՞ք խորհրդարանը սովորելուն, թե ասելու են, որ ամեն ինչ գիտեն»:

Պողոսյանը խոսեց նաև Արցախի հարցում խորհրդարանական ուժերի մոտեցման մասին. «Ինձ ամբողջովին հասկանալի չէ, թե ինչ մոտեցումներ նրանք ունեն Արցախի հարցում: Երևի թե միակ տարբերվող մոտեցումն այս հարցում ունեցել է մեկը, ով հայտարարեց, որ Արցախի հարցը մենք լուծել ենք, մնում է տեր կանգնենք (ԲՀԿ): Ես շատ կցանկանայի, որ մենք Արցախի հարցին մի քիչ ավելի լուրջ վերաբերվենք: Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ կցանկանայի, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերն այցելեն Արցախ ու նրանց մոտեցումների հետ էլ ծանոթանալ: Բոլորս պետք է գիտակցնեք, որ Արցախը որևէ մեկի գրպանում դրված չէ, որ ասի այս ինչ բանը կանենք: Ամբողջ ազգով ենք հարցը որոշել, հարցի լուծումը կախված է լինելու ամբողջ հայությունից: Պետք է կարողանանք տեր կանգնել ու հայանպաստ լուծումի հասնել»։

Նույն շարքից