Գլխավոր Հասարակություն 

ԱՄՆ դեսպանատունը զգոնության կոչ է արել Հայաստան այցելող ամերիկացիներին

analitik.am

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել իր քաղաքացիներին զգոնություն ցուցաբերել արձակուրդի ժամանակ Հայաստան այցելելիս: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Դեսպանատունը մասնավորապես նշել է, որ տարվա այս ժամանակահատվածում կարող է աճել գողությունների, գրպանահատություններ և բնակարանային գողությունների թիվը:

Դիվանագիտական առաքելությունը նշել է, որ առկա է մշտական վտանգ անդրազգային ահաբեկչական կազմակերպությունների և առանձին անձանց կողմից, ովքեր կարող են ոգեշնչված լինել ծայրահեղական գաղափարախոսությունից:

«Ծայրահեղականները շարունակում են իրենց ուշադրությունը կենտրոնացնել տուրիստական կետերում՝ առևտրի կետերում, օդանավակայաններում, ակումբներում, ռեստորաններում, տրանսպորտային հանգույցներում և այլն»,-ասված է հայտարարության մեջ:

Իր հերթին ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշել է, որ Հայաստան օպերատիվ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ և երկիրն անվտանգ է զբոսաշրջիկներ համար:

 

 

Նույն շարքից