Հասարակություն Ֆեյսբուք 

Հանրային ռադիոյի հյուրերը Լենա Նազարյանի լևելին չեն եղել. Նա չի մասնակցի հաղորդմանը

Այսօր Հանրային Ռադիոյի Կենսաձևի եթերում պետք է քննարկենք անցած ընտրությունները, ինչ ակնկալիքներ ունի հասարակությունը ձևավորված խորհրդարանից և այլն։
Օգնականս, Մարիամը, զանգում է «ԻմՔայլը» Դաշինքի խոսնակ ոմն Վահան Կոստանյանի (անձամբ չեմ ճանաչում) և խնդրում է հաղորդմանը հրավիրել Լենա Նազարյանին։
Վահանը հարցնում է մյուս երկու հյուրերի անուններն ու ասում, որ Լենան չի մասնակցի, քանի որ իր ԼԵՎԼի մարդիկ չեն մյուս հրավիրվածները:
Լեվլ նշանակում մակադակ
Լենային շատ հարգում եմ և վստահ եմ, որ դա իր մոտեցումը լինել չի կարող։
Հորդորս Վահանին
Հարգելիս, Հանրային Ռադիոն միակ հարթակն է, որ ներկայացնում է հանրային ՇԱՀԸ, որ միշտ անկողմնակալ ներկայացրել է բոլոր կողմերի կարծիքները ու երբեք մարդկանց չի բաժանել "լեվլների„
Իմ հաղորդման հյուրեր են եղել գրեթե բոլոր նախարարները, փոխնախարարները, հայտնի մարդիկ տարբեր ոլորտներից և երբևէ ոչ ոք նման անտակտ և էժան հայտարարություն չի թույլ տվել անել։ Ուստի հորդորում եմ այսուհետ ավելի լուրջ վերաբերվել մեր հրավերներին և մարդկանց չբաժանել "լեվլների„, որը մեղմ ասած ճիշտ չէ
Իսկ ով ինչ "լեվլի„ է ցույց կտա ժամանակը, արված աշխատանքն ու հանրային հարգանքը։
Այսքանը

Հայաստանի Հանրային ռադիոյի աշխատակից Նարինե Մանուկյան

Նույն շարքից