Հասարակություն 

Վաղը կկայանա 2018 թվականի Երիտասարդական մրցանակաբաշխությունը

analitik.am

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից արդեն երրորդ տարին անընդմեջ իրականացվում է «Երիտասարդական մրցանակաբաշխություն» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է հանրային կյանքին երիտասարդների մասնակցության խթանումը, ՀՀ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործընթացների մեջ երիտասարդների ներգրավվածության բարձրացումը, 2018 թվականի ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած երիտասարդների, երիտասարդական խմբերի ձեռքբերումների արժևորումը:

Հանրության կողմից օնլայն առաջադրվել են 2018 թվականի ընթացքում իրենց նշանակալի ձեռքբերումներով աչքի ընկած 16-35 տարեկան երիտասարդների, երիտասարդական խմբերի (խմբի անդամներից առնվազն մեկը պետք է լինի երիտասարդ) թեկնածությունները հետևյալ 11 անվանակարգերում՝

  • հայրենիքի երիտասարդ պաշտպան
  • երիտասարդ մշակութային գործիչ/կոլեկտիվ
  • երիտասարդ բժիշկ
  • երիտասարդ մարզիկ
  • երիտասարդ գիտնական
  • երիտասարդ գործարար
  • երիտասարդ բնապահպան
  • երիտասարդ գյուղատնտես
  • երիտասարդական աշխատող
  • երիտասարդ հայրենադարձ
  • տարվա երիտասարդ

Յուրաքանչյուր անվանակարգում նախնական ընտրությունն անցած 3 թեկնածուները (ընդհանուր առմամբ՝ 33 թեկնածու) կմասնակցեն եզրափակիչ միջոցառմանը: Հրավիրված 150 հյուրերը՝ նրանց թվում նաև նախարարներ և պաշտոնատար այլ անձինք, օնլայն քվեարկությամբ կորոշեն տարվա 11 լավագույն երիտասարդներին:

Նույն շարքից