Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանի հորդորը՝ դասադուլ հայտարարած աշակերտներին

analitik.am

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Չարենցավանի թիվ 3 դպրոց, որտեղ արդեն երկար ժամանակ է դասադուլ է հայտարարված:

Դասադուլ հայտարարած աշակերտների հետ հանդիպմանը Փաշինյանն ասաց․ «Այսօր երեկոյան Կոտայքի մարզպետն Աննա Բալյանին կնշանակի տնօրեն, որովհետև ուրիշ տարբերակ օրենքով չկա, իրավունք չունի: Դպրոցը տնօրենը չի, և այդ ընկալումն ամենավատ ընկալումն է, որ վարչապետը մտածում է, որ երկիրն ինքն է, որ մարզպետը մտածում է, որ մարզն ինքն է և այլն։ Երեխեք ջան, ես բոլորին, առանց բացառության, մռութներ ջան, վաղվանից եկեք դասի: Խնդրում եմ՝ որևէ մեկը փորձ չանի ապօրինի ձևով դպրոցի աշխատանքները խոչընդոտել»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նույն շարքից