Հասարակություն Բարի օր 

«Հայ դատի» հանձնախումբն արձագանքել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին զգուշացրել է հետևել անվտանգությանը և զգոնություն ցուցաբերել՝ պայմանավորված «տոնական օրերին հանցագործությունների աճի հավանականությամբ»:

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբն արձագանքել է այս հայտարարությանը՝ նշելով, որ անհասկանալի է, թե «ինչու է ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացնում հանցագործության մասին մի երկրում, որտեղ հանցավորության մակարդակն ամենացածրերից մեկն է, և որը մոլորակի ամենաանվտանգ վայրերից է ճանապարհորդների համար (ըստ ԱՄՆ Պետդեպի տվյալների)»:

«Առավել անհասկանալի է, թե ինչու է մեր դեսպանությունը Հայաստանում գտնվող ամերիկացիներին կոչ անում զգոն լինել՝ անդրազգային ահաբեկչական կազմակերպություններից և անհատներից եկող վտանգի պատճառով, որը որևէ ներկայություն կամ նախադեպ չի ունեցել Հայաստանում», -ասվում է ԱՆԿԱ-ի արձագանքում:

Նույն շարքից