Հայաստան Քաղաքականություն 

Ով է լինելու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ՔՊ վարչության նիստում որոշվել էր ԱԺ նախագահ առաջադրել Արարատ Միրզոյանին, փոխնախագահներ՝ Լենա Նազարյանին, Ալեն Սիմոնյանին։ Սակայն առավել բարդ է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի, հանձնաժողովների նախագահների հարցը։ Ասվում է, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ է նշանակվելու Հովհաննես Իգիթյանը, պաշտպանության և անվտանգության հարցերինը՝ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը։

Խմբակցության ղեկավարի հարցը դեռևս չի որոշվել, սա կարևոր է, քանի որ 88 մարդու աշխատանքը կոորդինացնելը հենց նրա գործն է։ Մեր տեղեկություններով, 2 անուն է շրջանառվում՝ Տիգրան Ավինյան և Ռուբեն Ռուբինյան, չի բացառվում նաև Արայիկ Հարությունյանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից