Ռազմական Հասարակություն 

Լևոն Մնացականյանի պաշտոնից ազատվելու լուրերի մասին

Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանն` ի պատասխան Aravot.am-ի հարցի, թե ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի պաշտոնից ազատվելու մասին տեղեկություններն արդյո՞ք համապատասխանում են իրականությանը` նշել է. «Ես նման տեղեկություն չունեմ: Եթե նման տեղեկություն լինի, ապա պաշտոնապես կհայտարարվի»:

Նշենք, որ երեկ ուշ երեկոյան սոցիալական ցանցերում և մամուլում տարածվել են տեղեկություններ այն մասին, որ Արցախի ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ազատվել է պաշտոնից:

Նույն շարքից