Սպորտ Հասարակություն 

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները հայտնի են

Դեկտեմբերի 12-ին ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2018-19 մրցաշրջանի խմբային փուլը: Հայտնի են փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները:

Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի գավաթի համար պայքարը շարունակում են «Բորուսիան», «Բարսելոնան», «ՊՍԺ»-ն, «Պորտուն», «Բավարիան», «Մանչեսթեր Սիթին». «Ռեալը». «Յուվենթուսը»: Այս ակումբները խմբային փուլը հաղթահարել են առաջին հորիզոնականով:

Երկրորդ հորիզոնակավ խմբային փուլը հաղթահարել և պայքարը շարունակելու են «Ատլետիկոն», «Տոտենհեմը», «Լիվերպուլը», «Շալկեն», «Այաքսը», «Լիոնը», «Ռոման», «Մանչեսթեր Յունայթեդը»:

Իսկ «Բրյուգեն», «Ինտերը», «Գալաթասարայը», «Նապոլին», «Բենֆիկան», «Շախտյորը», «Վիկտորիան», «Վալենսիան» պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայում:

 

Նույն շարքից