Ֆրանսիայի ոստիկանությունը հրապարակել է Ստրասբուրգում ահաբեկչություն իրականացրած Շերիֆ Շեքաթի լուսանկարը՝ դիմելով քաղաքացիների օգնությանը նրան հայտնաբերելու գործում: Այս մասին հայտնում է BFM-ը:
Հայտարարության մեջ նշվում է, որ ահաբեկիչը 29 տարեկան է, ճակատի վերևի մասում սպի ունի: Իրավապահները հայտնում են, որ վերջինս վտանգավոր հանցագործ է և պետք չէ փորձ անել սեփական ուժերով վնասազերծել նրան:
Ստրասբուրգում դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած հրաձգության արդյունքում զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 14-ը: