Օահու կղզու մոտ ամերիկյան ռազմաօդային ուժերի ինքնաթիռն ընկել է օվկիանոսը: Այս մասին հայտնում է ABC-ն:
Հայտնվում է, որ Hawker Hunter կործանիչը վթարի է ենթարկվել Գոնոլուլու միջազգային օդանավակայանից օդ բարձրանալուց մի քանի րոպե անց: 47-ամյա օդաչուն հասցրել է ժամանակին լքել օդանավը: Վերջինս հոսպիտալացվել է, գտնվում է ծանր վիճակում:
Ավիավթարի պատճառների մասին տեղեկություններ չեն հայտնվում: