Գլխավոր Իրավական Հասարակություն 

Եկեք հանգիստ մեր կյանքով ապրենք. Արմեն Գևորգյանը եկավ դատարան

analitik.am

Ոչինչ չեմ ասելու մինչև դատական նիստը չավարտվի: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց դատարան ժամանած ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ով արդեն այսօր կարող է կալանավորվել, քանի որ դատարանը քննում է նրա խափանման միջոցի հարցը:

Հարցին, թե որքանով են հիմնավորված իրեն առաջադրված մեղադրանքները, Գևորգյանը հայտարարեց, որ մեղադրանքին ծանոթ է, հասկանալի է, որ չի ընդունում. «Մնացած բոլոր պարզաբանումներն իմ փաստաբանները կներկայացնեն նիստից հետո»:

Լրագրողի հարցին, թե արդյո՞ք պատահականություն է, որ իրեն մեղադրանք են առաջադրել հեղափոխությունից հետո, նախկին փոխվարչապետն առաջարկեց ենթադրություններ չանել և հանգիստ ապրել:

Գևորգյանը մեղադրվում է արդարադատությանը խոչընդոտելու, Սահմանադրական կարգի տապալմանն օժանադակելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ:

Նույն շարքից