Տնտեսություն Բարի օր 

Ես էլ եմ հեղափոխության անդամ եղել. Բողոքի ակցիա՝ կառավարության մոտ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, մեկնարկել է կառավարության հերթական նիստը: Ինչպես ամեն հինգշաբթի, այնպես էլ այսօր կառավարության մոտ բողոքի ակցիաներ են ընթանում:

Խոսքը մասնավորապես վերաբերում է ավտոներկրողներին: Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ հաստատագրված արժեք սահմանվի ավտոմեքենաների համար, որպեսզի իրենք կարողանան իրենց անուններով մեքենաներ բերել: Հավաքված քաղաքացիների մեկի խոսքերով, ինքն էլ է հեղափոխության անդամ եղել ու պայքարել օրենքների փոփոխության համար:

Այսօր տեղի է ունենում կառավարության առաջին նիստը տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո:

Նույն շարքից