2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կկատարվի և 50 միլիոն դրամ կհատկացվի ԿԳՆ-ին ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված բարձր առաջադիմություն ունեցող երկու և ավելի երեխա ունեցող, ինչպես նաև 2016 թվականի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում ԶՈւ-ում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողների վարձերը մասնակի փոխհատուցելու նպատակով:
Նախագծով առաջարկվում է 112-ի ուսանողի, որոնք ունեն երկու և ավելի երեխա, հատկացնել վարձավճարի փոխհատուցում և շուրջ 650 ուսանողի, ովքեր մասնակցել են ապրիլյան պատերազմին, իրականացրել են մարտական հերթապահություն, տրամադրել 20 տոկոս զեղչ:
ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ բուհերի մեծ մասը 50 տոկոս զեղչ են տրամադրում նրանց, ովքեր ապրիլյան պատերազմի ժամանակ մասնակցել են մարտական գործողություններին, և 30 տոկոս տրամադրում են ապրիլյանի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներին: 20 տոկոսն ավելացնելուց հետո երկրորդ խմբի համար էլ է վարձը զեղչվելու է 50 տոկոսով: 20 տոկոսը վերաբերում է նաև 2 և ավելի երեխաներ ունեցողներին:
Վարչապետն իր հերթին նշեց, որ հիմա աշխատանքներ են տարվում ԿԲ-ի հետ, որպեսզի ուսանողական վարկերի տոկոսները նվազեն և արդեն առաջարկություն կա ԿԲ-ի կողմից, որը մակագրվել է ֆիննախին: Վարչապետի խոսքերով, պետք է մեխանիզմներ գտնել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար վարձի մասով խոչընդոտներ չհարուցելու համար, սակայն նրանք պետք է իրոք լինեն բարձր առաջադիմություն ունեցող:
Նախագիծն ընդունվեց: