Իրավական Հասարակություն 

Մարտի 1-ի գործով անցնող Վահագն Հարությունյանին չեն կալանավորելու, նա ազատ է. Այսօր

analitik.am

Հայաստանի Վերաքննիչ դատարանը որոշել է վերացնել Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կիրառված կալանքի որոշումը և այժմ Հարությունյանն ազատ է։

Վերաքննիչ դատարանը այդ մասին որոշումը կայացրել է դեկտեմբերի 12-ին, Aysor.am-ին տեղեկացրեց նրա փաստաբան Միհրան Պողոսյանը։

Փաստաբանն ասաց, որ Վերաքննիչ դատարանի որոշումը դեռ չեն ստացել և առայժմ չի կարող տեղեկացնել՝ ինչի հիման վրա է իր պաշտպանյալն ազատվել կալանքից։ Այդուհանդերձ, նա դատարանի որոշումը դրական գնահատեց։

Ինչ վերաբերում է իր պաշտպանյալին, փաստաբանն ասաց, որ Հարությունյանն այժմ շարունակում է բուժման կուրսը Մոսկվայում և ավարտելուն պես կվերադառնա։

 

Նույն շարքից