Ռուսաստանը Հայաստանի նոր իշխանությունների հետ կառուցողական երկխոսության հույս ունի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Sputnik-ը:
«Դեկտեմբերի 16-ին Հայաստանի ԿԸՀ-ն կհրապարակի ընտրությունների պաշտոնական արդյունքները: Մենք տրամադրված ենք կառուցողական երկխոսություն ունենալ Հայաստանի նոր խորհրդարանի և կառավարության հետ՝ նպատակ ունենալով ամրապնդել փոխհամագործակցությունը մեր երկրների միջև, այդ թվում նաև ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում»,-ասել է Զախարովան: