Հասարակություն 

Ինչու է անձամբ Փաշինյանը զբաղվում Չարենցավանի դպրոցի հարցով. ԿԳ նախարարի պարզաբանումը

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կառավարության նիստից հետո ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով հարցին, թե ինչու է անձամբ վարչապետի պաշտոնակատարը զբաղվում Չարենցավանի թիվ 3 դպրոցի հարցով, հայտարարեց, որ դեռ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր դպրոցի անձնակազմին ուշադրության կենտրոնում պահել հարցը:

Հիշեցնենք, որ վերոնշյալ դպրոցում արդեն ավելի քան 1 ամիս է դասադուլներ են ընթանում: Ակցիայի մասնակիցները պահանջում են հեռացնել նորընտիր տնօրենին և վերադարձնել նախորդ տնօրեն Լուսինե Կարապետյանին: Հարցը լուծելու համար դեկտեմբերի 12-ին Չարենցավան էր մեկնել Փաշինյանը, ով հայտարարեց, որ չի կարող հեռացնել տնօրենին, քանի որ դա օրենքի խախտում կլինի: Փաշինյանը կոչ արեց մռութ աշակերտներին վերադառնալ դպրոց և չխոչընդոտել դասապրոցեսին: Աշակերտները դեռ տրամադրված չեն զիջումների: Ավելի ուշ ԿԳ նախարարի պաշտոնակատարն ասաց, որ նորընտիր տնօրենը մարզպետի որոշմամբ նշանակվելու է պաշտոնին:

Լրագրողների հետ զրույցում Հարությունյանը հայտնեց, որ երեկ Փաշինյանի բարձրաձայնած որոշումը կայացվել է օրեր առաջ մարզպետարանի կողմից:

ԿԳ նախարարի պաշտոնակատարի խոսքերով, որոշումները կայացվելու են ոչ թե հուզական, այլ իրավական դաշտում, սակայն հուզականը հաշվի է առնվելու:

 

 

Նույն շարքից