Անփոխարինելի մարդ չկա, բայց և Լևոնի նման զինվորականներն էլ թափած չեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր, Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Արցախը կարծում եմ գիտեմ, գիտեմ նաև Լևոն Մնացականյանին ու անկեղծ չեմ հասկանում տեղի ունեցողը։ Լավ չէ, անփոխարինելի մարդ չկա, բայց և Լևոնի նման զինվորականներն էլ թափած չեն....»,-գրել է Սարգսյանը:
Երեկ ուշ երեկոյան սկսեցին լուրեր տարածվել այն մասին, որ Արցախում պաշտոնանկ են արվել ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն ու ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը: Տեղեկությունները պաշտոնապես դեռ չեն հաստատվել: